N ԱԱԳԼ-ԷԱՃԱՊՁԲ-18/2-1
Հավելված 4
«ԱԱԳԼ-ԷԱՃԱՊՁԲ-18/2» ծածկագրով Էլեկտրոնային աճուրդի հրավերի
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
N ԱԱԳԼ-ԷԱՃԱՊՁԲ-18/2-1
ք.Երևան ____/ /2018թ․
▇▇▇▇▇▇▇▇▇▇ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (▇▇▇▇▇▇▇ ▇▇▇▇▇▇▇▇
ԻՆՍՏԻՏՈՒՏ) ՀԻՄՆԱԴՐԱՄ-ը ի դեմս ▇▇▇ ▇▇▇▇▇▇▇▇▇▇-ի, որը գործում է ▇▇▇▇▇▇▇▇▇▇ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)
ՀԻՄՆԱԴՐԱՄ -ի կանոնադրության հիման վրա, այսուհետ «Գնորդ», մի կողմից, և
«ՌԵՖՈՐՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ը, ի դեմս տնօրեն ▇.Երանոսյան-ի, որը գործում է «ՌԵՖՈՐՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կանոնադրության հիման վրա, այսուհետ «Վաճառող» մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի N 1 հավելվածով` Տեխնիկական բնութագիր-գնման-ժամանակացուցով նախատեսված ապրանքը (այսուհետ` ապրանք), իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և վճարել դրա համար։
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1 Գնորդն իրավունք ունի`
2.1.1 Ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 5 օրից ավելի:
2.1.2 Եթե հանձնվել է անպատշաճ որակի` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք`
ա) պահանջել հատուցելու ապրանքի անպատշաճ որակի լինելու պատճառով իր կատարած ծախսերը.
բ) չընդունել ապրանքն` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.3 կետով նախատեսված տուգանքը.
գ) հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը:
2.1.3 Եթե հանձնվել է պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, ապա` ա) պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը,
բ) հրաժարվել հանձնված ապրանքից և դրա համար վճարելուց, իսկ եթե ապրանքի
համար վճարվել է, ապա պահանջել վերադարձնելու վճարված գումարը և վճարելու պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը:
2.1.4 Եթե հանձնվել է տեսակի պայմանի խախտմամբ ապրանք, իր ընտրությամբ`
ա) ընդունել տեսակի վերաբերյալ պայմանին համապատասխանող ապրանքը և հրաժարվել մնացած ապրանքներից.
բ) հրաժարվել հանձնված բոլոր ապրանքներից և պահանջել վճարելու պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը.
գ) պահանջել տեսակի վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքի անհատույց փոխարինում պայմանագրով նախատեսված տեսակին համապատասխան ապրանքով:
2.1.5 Վաճառողի կողմից մատակարարման ժամկետների խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել ապրանքի մատակարարման նոր ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը։
2.1.6 Վաճառողից պահանջել հատուցելու վնասները, եթե Գնորդը Վաճառողի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո ողջամիտ ժամկետում այլ անձից ավելի բարձր, սակայն ողջամիտ գնով գնել է ապրանք` պայմանագրով նախատեսվածի փոխարեն` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով, ինչպես նաև ապրանքն այլ անձից ձեռք բերելու համար իր կատարած բոլոր անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը:
2.1.7 Միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը.
2.1.7.1 Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
ա) մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք որը չի կարող փոխարինվել Գնորդի համար ընդունելի ժամկետում.
բ) ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 5 օրից ավելի,
2.1.8 Զննել ապրանքը և հայտնաբերված թերությունների մասին անհապաղ տեղեկացնել Վաճառողին։
2.2 Գնորդը պարտավոր է`
2.2.1 Կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքի ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները:
2.2.2 Վաճառողի հանձնած ապրանքից պայմանագրին համապատասխան հրաժարվելու դեպքում, ապահովել այդ ապրանքի պատասխանատու պահպանությունը և դրա մասին անհապաղ տեղեկացնել Վաճառողին:
2.2.3 Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում մատակարարված ապրանքն ընդունելու դեպքում Վաճառողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ վճարման ժամկետի խախտման դեպքում` նաև պայմանագրի 6.5 կետով նախատեսված տույժը։
2.2.4 Ապրանքի քանակի, տեսականու, որակի մասին պայմանագրի պայմանները խախտելու մասին Վաճառողին ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից։
2.2.5 Պայմանագրի 2.3.4 կետի համաձայն պայմանագրի լուծումից հետո Վաճառողին հատուցել վերջինիս պատճառված և սահմանված կարգով հիմնավորված վնասները։
2.3 Վաճառողն իրավունք ունի`
2.3.1 Գնորդից պահանջել ընդունելու պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով մատակարարված ապրանքը:
2.3.2 Գնորդից պահանջել վճարելու պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով մատակարարված և Գնորդի կողմից ընդունված ապրանքի համար իրեն վճարման ենթակա գումարները:
2.3.4 Միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Գնորդն էականորեն խախտել է պայմանագիրը:
2.3.4.1 Գնորդի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե բազմիցս խախտվել են ապրանքի համար վճարելու ժամկետները։
2.3.5 Գնորդի համաձայնությամբ վաղաժամկետ մատակարարել ապրանքը։
2.4 Վաճառողը պարտավոր է`
2.4.1 Գնորդին հանձնել ապրանքը` պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով:
2.4.2 Ապահովել ապրանքի մատակարարումը պայմանագրի 2.1.2 կետի բ) ենթակետին և (կամ) 2.1.5 կետին համապատասխան` Գնորդի կողմից սահմանված ժամկետներում:
2.4.3 Գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք:
2.4.5 Գնորդին հանձնել պայմանագրով նախատեսված որակի և քանակի ապրանք` պայմանագրով նախատեսված ժամկետներում և հասցեով, իսկ Գնորդի պահանջով տրամադրել ապրանքի որակը հավաստող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր։
2.4.6 Թերի մատակարարում թույլ տալու դեպքում, պայմանագրով նախատեսված կարգով, լրացնել թերի մատակարարվածը։
2.4.7 Հետ տանել Գնորդի կողմից պայմանագրի 2.2.2 կետին համապատասխան` պատասխանատու պահպանության ընդունված ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել այն, ինչպես նաև հատուցել ապրանքը պատասխանատու պահպանության ընդունելու, այն իրացնելու կամ Վաճառողին վերադարձնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերը։
2.4.8 Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել պայմանագրի 6.2 և 6.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը։
2.4.9 Գնորդին հանձնել ապրանքի պատկանելիքները և համապատասխան փաստաթղթերը։
2.4.10 Պայմանագրի 2.1.7 կետի համաձայն պայմանագրի լուծումից հետո ▇▇▇▇▇▇▇ հատուցել վերջինիս պատճառված և սահմանված կարգով հիմնավորված վնասները։
2.4.11 Պայմանագրի կատարման ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Գնորդին։
3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1 Պայմանագրի գինը կազմում է 420000.00 (չորս հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ ։ Պայմանագրի գինը ներառում է պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով Վաճառողի կողմից կատարվելիք բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում` հարկերը,
տուրքերը, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգևավճարները և ակնկալվող շահույթը։
Ապրանքի մատակարարման գինը կայուն է և Վաճառողն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Գնորդը նվազեցնելու այդ գինը։
3.3 Գնորդն իրեն մատակարարված ապրանքի դիմաց վճարում է ՀՀ դրամով անկանխիկ` դրամական միջոցները Վաճառողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձման-ընդունման արձանագրության հիման վրա` պայմանագրի վճարման ժամանակացույցով (հավելված N 2) նախատեսված չափերով և ամիներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը:
4. ԱՊՐԱՆՔԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԸ
4.1 Վաճառողը երաշխավորում է մատակարարված պպրանքի որակի համապատասխանությունը պետական ստանդարտի պահանջներին։
4.2 Հիմնական միջոց հանդիսացող ապրանքների համար երաշխիքային ժամկետ է սահմանվում Գնորդի կողմից ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից հաշված
365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել մատակարարված ապրանքի թերություններ, ապա Վաճառողը պարտավոր է իր հաշվին, ▇▇▇▇▇▇ կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները ։
5. ԱՊՐԱՆՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
5.1 Մատակարարված ապրանքն ընդունվում է Գնորդի և Վաճառողի միջև հանձնման- ընդունման արձանագրության ստորագրմամբ: Ապրանքը Գնորդին հանձնելու փաստը ֆիքսվում է Գնորդի և Վաճառողի միջև երկկողմ հաստատված փաստաթղթով՝ նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը:
Մինչև պայմանագրով ապրանքի մատակարարման համար նախատեսված օրը ներառյալ Վաճառողը Գնորդին է տրամադրում իր կողմից ստորագրված` ապրանքը Գնորդին հանձնելու փաստը ֆիքսող փաստաթուղթը (հավելված N 3.1), իսկ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով (գործողության իրականացման ձեռնարկը տեղադրված է ▇▇▇.▇▇▇▇▇▇▇▇▇▇▇.▇▇ հասցեով գործող կայքի «Օրենսդրություն» բաժնի
«Ուղեցույցներ, ձեռնարկներ» ենթաբաժնում)` նաև հանձնման-ընդունման արձանագրությունը (հավելված N 3): Ընդ որում Վաճառողը հանձնման-ընդունման արձանագրությունը չի կնքում, հաստատում է էլեկտրոնային ստորագրությամբ` լրացնելով միայն այն սյունակները, որոնք վերաբերում են իր տվյալներին (լրացման կարգը տեղադրված է ▇▇▇.▇▇▇▇▇▇▇▇▇▇▇.▇▇ հասցեով գործող կայքի «Օրենսդրություն» բաժնի «Ֆինանսների նախարարի հրամաններ» ենթաբաժնում):
5.2 Եթե մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի պայմաններին, Գնորդը պայմանագրի 5.1 կետում նշված փաստաթղթերը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով Վաճառողին է տրամադրում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունը և դրա ստորագրման համար հիմք հանդիսացած դրական եզրակացությունը:
5.3 Եթե մատակարարված ապրանքը կամ դրա մի մասը չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա Գնորդը չի ստորագրում հանձնման-ընդունման արձանագրությունը և պայմանագրի 5.2 կետում նշված ժամկետում էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով Վաճառողին հետ է վերադարձնում հանձնման- ընդունման արձանագրությունը և դրա չստորագրման համար հիմք հանդիսացած բացասական եզրակացությունը: Սույն կետի կիրառման դեպքում Գնորդը ձեռնարկում է նման իրավիճակի համար պայմանագրով նախատեսված միջոցները և Վաճառողի նկատմամբ կիրառում է պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ։
5.4 Եթե պայմանագրի 5.2 կետով սահմանված ժամկետում Գնորդը չի ընդունում մատակարարված ապրանքը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատակարարված ապրանքը համարվում է ընդունված և պայմանագրի 5.2 կետով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը Գնորդը էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով Վաճառողին է տրամադրում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրությունը:
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1 Վաճառողը պատասխանատվություն է կրում հանձնած ապրանքի որակի և պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետների պահպանման համար։
6.2 Վաճառողի կողմից պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում Վաճառողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։
6.3 Պայմանագրի 1.1 կետում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու յուրաքանչյուր դեպքում Վաճառողից գանձվում է տուգանք` պայմանագրի գնի 0,5 (զրո ամբողջ հինգ տասնորդական) տոկոսի չափով։
6.4 Պայմանագրի 6.2 և 6.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը հաշվարկվում և հաշվանցվում են Վաճառողին վճարման ենթակա գումարների հետ։
6.5 Գնորդի կողմից պայմանագրի 3.3 կետով նախատեսված ժամկետի խախտման համար Գնորդի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերրորդական) տոկոսի չափով։
6.6 Պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6.7 Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտվորությունները լրիվ կատարելուց։
7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ) Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները,
հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
8. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
8.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ▇▇▇▇▇▇ կողմից այն ստորագրելու պահից և գործում է մինչև կողմերի` պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։
Պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է հանդիսանում պայմանագիրը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվառված լինելու հանգամանքը1:
8.2 Պայմանագրից ծագած` կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած` հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։ Պայմանագրից ծագած պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, առանց պարտապան կողմի գրավոր համաձայնության։
8.3 Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ պայմանագիրը կնքելու նատակով կազմակերպված գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Վաճառողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո ▇▇▇▇▇▇ իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Գնորդը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Վաճառողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Գնորդի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է։
8.4 Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։
8.5 Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը։
Արգելվում է պայմանագրում, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքի ծավալների կամ ձեռք բերվող ապրանքի միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման։
Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման
յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
8.6 Եթե պայմանագիրն իրականացվում է գործակալության պայմանագիր կնքելու միջոցով.
1) Վաճառողը պատասխանատվություն է կրում գործակալի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
8.8 Ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Վաճառողի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ Գնորդի մոտ չի վերացել ապրանքի օգտագործման պահանջը: Ընդ որում սույն կետով սահմանված դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 օրացուցային օրով, բայց ոչ ավել քան պայմանագրով սահմանված ժամկետն է:
8.9 Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում կողմերի (Վաճառող կամ Գնորդ) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։
Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Վաճառողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Վաճառողը։
8.10 Պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի մատակարարման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի մատակարարման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:
8.11 Վաճառողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Գնորդը հրապարակում է ▇▇▇.▇▇▇▇▇▇▇▇▇▇▇.▇▇ հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Վաճառողը, պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից:
8.12 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։
8.13 Պայմանագիրը կազմված է __ էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։ Պայմանագրի N 1, N 2, N 3 և N 3.1 հավելվածները, համարվում են պայմանագրի
անբաժանելի մասը։
8.14 Պայմանագրի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։
1Պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ չառաջացնող գնումների դեպքում սույն նախադասությունը պայմանագրից հանվում է:
10. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
ԳՆՈՐԴ
▇▇▇▇▇▇▇▇▇▇ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ) ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հասցե` ք. Երևան, ▇▇▇▇▇▇▇▇▇ եղբայրների 2
«ԱՐԴՇԻՆԻԲԱՆԿ» ՓԲԸ ▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇
01202364
▇▇▇ ▇▇▇▇▇▇▇▇▇▇
___________
/ստորագրություն/ Կ.Տ
Digitally signed by GYULKHASYAN ▇▇▇▇▇ 1102600741
Date: 2018.12.07 15:06:15 AMT
ՎԱՃԱՌՈՂ
«ՌԵՖՈՐՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Հասցե` Կոմիտաս 59/7-12
«Ամերիաբանկ» ՓԲԸ 1570030830430100
00179816
Կ.▇▇▇▇▇▇▇▇▇
___________
/ստորագրություն/ Կ.Տ
Digitally signed by ▇▇▇▇▇▇▇▇▇▇ ▇▇▇▇▇▇ 7802600448
Date: 2018.12.03 15:21:04 AMT
Հավելված N 1
____/____________/2018թ. կնքված ԱԱԳԼ-ԷԱՃԱՊՁԲ-18/2 ծածկագրով պայմանագրի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ - ԳՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ*
ՀՀ դրամ
Ապրանքի | |||||||||||
հրավերով նախատես ված չափա բաժնի համարը | գնումների պլանով ն ախատեսվ ած միջանցիկ ծածկագիր ը` ըստ ԳՄԱ դասա կարգման (CPV) | անվանում ը և ապրա նքային նշանը | արտադրո ղի անվան ումը և ծագման երկիրը | տեխնիկա կան բնութ ագիրը | չափման միավորը | միավոր գինը/ՀՀ դրամ | ընդհանուր գինը/ՀՀ դրամ | ընդհանուր քանակը | մատակարարման | ||
1 | 30211200/ 1 | դյուրակիր համակար գիչ-1 Dell | Dell | Dell inspiron 155577.. 15.6'' FHD Intel core i5 7300HQ 8GB RAM 1TB HDD Windows | հատ | 420000.00 | 420000.00 | 1 | հասցեն | ենթակա քանակը | Ժամկետը |
ՀՀ ք. Երևան, ▇▇ ▇▇▇▇▇▇▇ եղբայրնե ր 2 | 1 | Պայմանագի րն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 25 օրացուցայի ն օրվա |
10 Առաքում՝ ՀՀ ք. Երևան, ▇▇ ▇▇▇▇▇▇▇ եղբայրներ 2 հասցե, կատարում է մատակ արարը: Կցված է 17d2f0b5.p | ընթացքում | ||||||||||
* մատակարարման վերջնաժամկետը չի կարող ավել լինել, քան տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը:
ԳՆՈՐԴ
▇▇▇▇▇▇▇▇▇▇ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ) ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հասցե` ք. Երևան, ▇▇▇▇▇▇▇▇▇ եղբայրների 2
«ԱՐԴՇԻՆԻԲԱՆԿ» ՓԲԸ ▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇
01202364
▇▇▇ ▇▇▇▇▇▇▇▇▇▇
___________
/ստորագրություն/ Կ.Տ
ՎԱՃԱՌՈՂ
«ՌԵՖՈՐՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Հասցե` Կոմիտաս 59/7-12
«Ամերիաբանկ» ՓԲԸ 1570030830430100
00179816
Կ.▇▇▇▇▇▇▇▇▇
___________
/ստորագրություն/ Կ.Տ
Digitally signed by ▇▇▇▇▇▇▇▇▇▇ ▇▇▇▇▇▇ 7802600448 Date: 2018.12.03 15:21:24 AMT
Հավելված N 2
____/____________/2018թ. կնքված ԱԱԳԼ-ԷԱՃԱՊՁԲ-18/2 ծածկագրով պայմանագրի
ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ*
ՀՀ դրամ
Ապրանքի | |||||||||||||||
հրավերով նա խատեսված չափաբաժնի համարը | գնումների պլանով նախ ատեսված միջանցիկ ծածկագիրը` ըստ ԳՄԱ դա սակարգման (CPV) | անվանումը | դիմաց վճարումները նախատեսվում է իրականացնել 2018-ին` ըստ ամիսների, այդ թվում** | ||||||||||||
Հնվ․ | Փտր․ | Մրտ․ | Ապր․ | Մայ․ | Հուն․ | Հուլ․ | Օգս․ | Սեպ․ | Հոկ․ | Նոյ․ | Դեկ․ | Ընդամ ենը | |||
1 | 30211200/1 | դյուրակիր հ ամակարգիչ- 1 | 42000 0.00 | 42000 0.00 | 42000 0.00 |
* Վճարման ենթակա գումարները ներկայացվում են աճողական կարգով:
** հրավերում գումարները նշվում են տոկոսով, իսկ պայմանագիրը կնքելիս տոկոսի փոխարեն նշվում է կոնկրետ գումարի չափ
ԳՆՈՐԴ
▇▇▇▇▇▇▇▇▇▇ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ) ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հասցե` ք. Երևան, ▇▇▇▇▇▇▇▇▇ եղբայրների 2
ՎԱՃԱՌՈՂ
«ՌԵՖՈՐՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Հասցե` Կոմիտաս 59/7-12
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Digitally signed by ▇▇▇▇▇▇▇▇▇▇ ▇▇▇▇▇▇ 7802600448 Date: 2018.12.03 15:21:37 AMT
«ԱՐԴՇԻՆԻԲԱՆԿ» ՓԲԸ ▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇▇
01202364
▇▇▇ ▇▇▇▇▇▇▇▇▇▇
___________
/ստորագրություն/ Կ.Տ
1570030830430100
00179816
Կ.▇▇▇▇▇▇▇▇▇
___________
/ստորագրություն/ Կ.Տ
Digitally signed by ▇▇▇▇▇▇▇▇▇▇ ▇▇▇▇▇▇ 7802600448
Date: 2018.12.03 15:21:47 AMT
Հավելված N 3
____/____________/2018թ. կնքված ԱԱԳԼ-ԷԱՃԱՊՁԲ-18/2 ծածկագրով պայմանագրի
Պայմանագրի կողմ Պատվիրատու
գտնվելու վայրը գտնվելու վայրը
հհ հհ
հվհհ հվհհ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ- ԸՆԴՈՒՆՄԱՆ
«___» «____» 20___ թ.
Պայմանագրի /այսուհետ` Պայմանագիր/ անվանումը`
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «____» «__________________» 20 թ. Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուն և Պայմանագրի կողմը՝ հիմք ընդունելով պայմանագրի կատարման վերաբերյալ « » « » 20 թ. դուրս գրված N ___ հաշիվ ապրանքագիրը, կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
N | Մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների,մատուցված ծառայությունների | |||||||
անվանում ը | տեխնիկա կան բնու թագրի համառոտ շարադրա նքը | քանակական ցուցանիշը | կատարման ժամկետը | Վճարման ենթակա գումարը /հազար դրամ/ | Վճարման ժամկետը /ըստ վճարման ժամանակ ացույցի/ | |||
ըստ պայմ անագրով հաստատ ված գնման ժա մանակաց ույցի | փաստաց ի | ըստ պայմ անագրով հաստատ ված գնման ժա մանակաց ույցի | փաստաց ի | |||||
1 | դյուրակիր համակար գիչ-1 | Dell inspiron 155577.. |
Պայմանագրի շրջանակներում Պայմանագրի կողմը կատարել է հետևյալ աշխատանքները, կամ մատուցել է հետևյալ ծառայությունները, կամ մատակարարել է հետևյալ ապրանքները՝
15.6'' FHD Intel core i5 7300HQ 8GB RAM 1TB HDD Windows 10 Առաքում՝ ՀՀ ք. Երևան, ▇▇ ▇▇▇▇▇▇▇ եղբայրնե ր 2 հասցե, կ ատարում է մատակ արարը:(Կ ցված է 17d2f0b5. pdf) |
Սույն արձանագրության երկկողմ հաստատման համար հիմք հանդիսացած հաշիվ ապրանքագիրը և դրական եզրակացությունը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Ապրանքը հանձնեց
___________________________ ստորագրություն
___________________________ ազգանուն, անուն
Կ.Տ.
Ապրանքը ընդունեց
___________________________ ստորագրություն
___________________________ ազգանուն, անուն
Կ.Տ.
Հավելված N 3.1
____/____________/2018թ. կնքված ԱԱԳԼ-ԷԱՃԱՊՁԲ-18/2 ծածկագրով պայմանագրի
ԱԿՏ N_______
պայմանագրի արդյունքը Գնորդին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ Սույնով արձանագրվում է, որ ▇▇▇▇▇▇▇▇▇▇ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ) ՀԻՄՆԱԴՐԱՄ -ի (այսուհետ` Գնորդ) և «ՌԵՖՈՐՍ
ԳՐՈՒՊ» ՍՊԸ (այսուհետ` Վաճառող)
միջև 20 թ.______________________________ -ին կնքված N________________________________
պայմանագրի շրջանակներում Վաճառողը 20 թ. __________________________-ին հանձնման- ընդունման նպատակով
▇▇▇▇▇▇▇ հանձնեց ստորև նշված ապրանքները.
Ապրանքի | ||
Անվանումը | չափման միավորը | քանակը (փաստացի) |
դյուրակիր համակարգիչ-1 | հատ |
Սույն ակտը կազմված է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրամադրվում է մեկական օրինակ:
ԿՈՂՄԵՐԸ
Հանձնեց
___________________________ ազգանուն, անուն
___________________________ ստորագրություն
Ընդունեց
հայտը նախագծած ներկայացուցիչ`
___________________________ ազգանուն, անուն
___________________________ ստորագրություն